Տիմոշենկոն հայտարարել է, որ կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում

16:52 • 27.03.14

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, հաղորդում է ria.ru-ն:

 

«Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, մարտի 29-ին տեղի կունենա համագումար, որտեղ ես կխնդրեմ «Բատկիվշչինա» կուսակցությանն ինձ նախագահի թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններում»,- ասել է նա Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին։