Վրաստանում Թուրքիայի դեսպանն այցելել է Ջավախք

11:40 • 27.03.14

Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Զեքի Գյումրյուքչյուն այցելել է Ջավախք: Դեսպանի այցը, ով նշանակվել է այդ պաշտոնին երկու ամիս առաջ, կրել է ճանաչողական բնույթ, հաղորդում է Грузия Online-ը:

 

Գյումրյուքչյուն եղել է Ախալցխա շրջանում: Այնտեղ նա հանդիպել է տեղացի պաշտոնյաներին և այցելել բանտ: Այնուհետև դեսպանը գնացել է շրջանում գործող Պետական համալսարան, հանդիպել դասախոսական կազմի և ուսանողների հետ:

 

Դեսպանը հետաքրքրվել է այդ համալսարանում թուրքերենի ուսուցմամբ և ասել, որ ապագայում կհամագործակցի նրանց հետ: