Ուկրաինայի կառավարությունը 80000 ոստիկանի կկրճատի

22:10 • 27.03.14

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կրճատել 80000 ոստիկանի: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` հղում կատարելով վարչապետ Արսենի Յացենյուկի օրինագծին` նվիրված Ուկրաինայի տնտեսական աճի համար նախադրյալներ ստեղծելուն:


Նշվում է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է 79.4 հազար աշխատակցի կրճատել, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը` 3350, պետական պաշտպանության վարչությունը` 300:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ երկրի իշխանությունները որոշում են կայացրել 10 տոկոսով կրճատել պետական գործադիր իշխանության չինովնիկներին:


Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Ուկրաինան կկրճատի ՌԴ-ում իր դեսպանության աշխատակիցների թիվը: