Մինչև ապրիլի 19-ը Ղրիմը պետք է լքեն գրանցում չունեցող բնակիչները

20:42 • 27.03.14

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Վիկտորիա Գիչկոն հայտարարել է, որ Ղրիմում և Սևաստոպոլում բնակվող մարդիկ, ովքեր բնակվում էին առանց տեղական գրանցման, պետք է մինչև ապրիլի 19-ը լքեն ՌԴ տարածքը: Այս մասին հաղորդում է Газета. Ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:

«Եթե նրանք դեռևս չունեն նման փաստաթուղթ, ապա նրանց ժամանակ կտրվի երկրի տարածքը լքելու համար»,-հայտարարել է Գրիչկոն:

Նշվել է, որ մյուսները «օտարերկրացիների» կարգավիճակ կստանան և մինչ Ռուսաստան վերադառնալը պետք է իրենց երկրում նախապատրաստեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: