«Եվրատեսիլի» Ավստրիայի մորուքավոր ներկայացուցիչը պատերազմի մեջ է մտել Արամ MP3-ի հետ. Austrian Independent

18:09 • 28.03.14

«Եվրատեսիլ - 2014» երգի միջազգային մրցույթի Ավստրիայի մորուքավոր ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի և Հայաստանի մասնակից Արամ MP3-ի միջև լեզվակռիվ է սկսվել այն բանից հետո, երբ Արամ MP3-ը նրան «աննորմալ» է անվանել և «միջոցառմանն անհապատասխան անձ», գրում է Austrian Independent-ը:

 

Austrian Independent-ը գրում է, որ Արամ MP3-ը հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի ցանկանում նույն բեմում հանդես գալ Թոմաս Նյուվիրթի հետ, ով ելույթ է ունենում բեմական Կոնչիտա Վյուրստ կեղծանվամբ:

 

Արամ MP3-ն, խոսելով Կոնչիտայի մասին, խորհուրդ էր տվել նրան որոշել, թե նա տղամարդ է, թե կին: Նա այնուհետև քննադատել էր միասեռականների համայնքն ընդհանրապես։

 

25-ամյա Կոնչիտան, լսելով այդ մեկնաբանությունների մասին, ասել է. «Կարծում եմ՝ դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ»:

 

Այնուհետ նա հավելել է. «Թվում է՝ Արամը ցանկանում է, որ ես կին լինեմ, բայց ես կարող եմ ասել դա քեզ, Արամ ջան, ես աշխատող կին եմ և անհավանականորեն ծույլ տղամարդ ազատ ժամանակ, և դա չի փոխվելու: Եթե դու դժվարություններ ունես դա հասկանալու հետ կապված, ես ուրախ կլինեմ նստել և խոսել քեզ հետ: Եվ քո հոմոֆոբ մեկնաբանություններով հանդերձ՝ դա խոսակցություն է, որ մենք իսկապես պետք է ունենանք»:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա մայիսին, որին Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը՝ «Not alone» երգով։