Սաուդյան թագավորի նախկին կինը խնդրել է Օբամային ազատել 13 տարի պալատում փակված իր 4 դուստրերին

16:45 • 28.03.14

Սաուդյան Արաբիայի միլիարդատեր միապետ Աբդուլլահի նախկին կինը՝ 57-ամյա Ալանուդ Ալ Ֆայեզը, հրապարակայնորեն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա օգնի ազատել 13 տարի թագավորական պալատում փակի տակ գտնվող իր 4 չափահաս դուստրերին։
 

AlFayez fled Saudi Arabia after Abdullah divorced her in 2003 and has lived in London since. She was just 15 when she had her four daughters

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ֆայեզն ասել է, որ Օբաման միապետի հետ սպասվելիք հանդիպումը պետք է որպես պատեհ առիթ օգտագործի՝ իր աղջիկներին օգնելու ու նրանց բռնություններից ազատելու համար։

 

Better days: Alanoud AlFayez, a former princess married to Saudi Arabia's King Abdullah, says their daughters have been held in a Saudi Arabia palace against their will for 13 years. This undated picture shows sisters Sahar, Maha, Hala and Jawaher when they were children. They are now in their 30s and 40s


Պարբերականը նշում է, որ 2003թ. Աբդուլլահ արքայից ամուսնալուծվելուց հետո կինն ապրում է Լոնդոնում, սակայն աղջիկները մնացել են հոր մոտ, ով նրանց չափազանց վատ է վերաբերվում։

 

Wasting away: AlFayez and her daughters, seen here with King Abdullah, were pampered as children but say they're now practically being starved

 

Agence France Presse գործակալության հետ զրույցում կինն ասել է, որ իր 4 դուստրերը՝ Սահարը, Մահան, Հալան ու Ջավահիրը, պահվում են որպես գերի՝ ամբողջ աշխարհից կտրված։ Նրանց օրական 1 անգամ է սնունդ ու ջուր տրվում, իսկ շենքից դուրս գալու մասին անգամ խոսք լինել չի կարող։

 

Ալ Ֆայեզը դուստրերին ազատելու կոչով դիմել է անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, սակայն՝ ապարդյուն։

 

Plea: AlFayez made a public plea to Obama on Thursday ahead of his trip to meet with Abdullah. She asks that he help rescue her daughters and shine a light on the way women are treated in the oil rich nation