Կիևում պատրաստության վիճակի են բերում ռումբապաստարանները

12:25 • 28.03.14

Կիևի քաղաքային պետական վարչակազմը պատրաստության վիճակի է բերում ռումբապաստարանները, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով կառույցի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոյին:

 

«Իշխանությունն աշխատում է, որպեսզի համապատասխան տեխնիկական վիճակի բերի ռումբապաստարանները: Մենք ցանկանում ենք ապաստարանների բարեկարգմանը ներգրավել նաև ձեռնարկատերերին՝ բարեգործական հիմունքներով», - ասել է Բոնդարենկոն:

 

Նա հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում 526 պաշտպանական կառույց կա, որոնցից 299-ը համայնքային սեփականություն են, մնացածները՝ գերատեսչական կամ պատկանում են տարբեր ձեռնարկությունների: