Մուամմար Կադաֆիի որդին ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից

18:19 • 28.03.14

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի որդի Սաադին ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից: Տեսաձայնագրությունը, որտեղ նա ներողություն է խնդրել երկրում «քաոսի և անկայունության» համար, հեռարձակվել է Լիբիայի հեռուստատեսությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Մայրաքաղաքային բանտի ներկայացուցչի խոսքով, որտեղ գտնվում է Լիբիայի նախկին առաջնորդի երրորդ որդին, տեսանյութի հրապարակման պատճառը դարձել են լուրերն այն մասին, թե իբր Սաադին ենթարկվել է կտտանքների։

 

«Ինձ հետ լավ են վարվում։ Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներին հասցված վնասի համար»,- ընդգծել է Կադաֆիի որդին։

 

Նիգերի իշխանությունները մարտի 6-ին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի երրորդ որդուն՝ Սաադիին, արտաքսել են Տրիպոլի:  Սաադի Կադաֆին Նիգեր էր փախել 2011 թվականին՝ իր հոր տապալումից և սպանությունից հետո: