Օբամայի այցի համար փակվել է Կոլիզեումը
Կոլիզեում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցով ավարտվել է նրա ուղևորությունն Իտալիա, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այնտեղ Օբամային ամենից շատ տպավորել են դրա չափերը, ինչի առիթով Օբաման ասել է. «Անհավանական է, Կոլիզեումն այսօր գոյություն ունեցող բեյսբոլի ցանկացած դաշտից մեծ է»:
Օբամայի այցի համար Հին Հռոմի ամենահայտնի հուշարձանը փակված է եղել մեկ օրով: Դա մոտ 130 հազար եվրո է արժեցել, եթե հաշվի առնենք, որ օրական Կոլիզեում է այցելում 10-12 հազար մարդ՝ տոմսի համար վճարելով 12-14 եվրո:
Բարձրաստիճան զբոսաշրջիկի համար էքսկուրսիա է անցկացրել Կոլիզեումի տեխնիկական տնօրեն Բարբարա Նաձարոն: Օբաման եղել է նաև այն միջանցքներում, որտեղից արենա են դուրս եկել գլադիատորները:
Կոլիզեումում էքսկուրսիա անցկացնելու մասին խնդրել է ամերիկյան կողմը: Կոլիզեումից բացի փակվել են նաև շրջակա հուշանվերների խանութները, մետրոն, հեռացվել են գլադիատորների հագուստներով զբոսաշրջիկների հետ լուսանկարվող դերասանները:










