Բակո Սահակյանը մասնակցել է բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Էդգար Արամյանին և Վասիլի Սարգսյանին այս գործընթացին մասնակցելու համար՝ այն որակելով որպես հայրենանվեր ձեռնարկ:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










