Ուկրաինայի և Լիտվայի նախաձեռնությամբ մարտի 31-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ կգումարվի

21:07 • 28.03.14

Ուկրաինայի և Լիտվայի նախաձեռնությամբ մարտի 31-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին ուրբաթ` մարտի 28-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:


ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` այս միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ` ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:


«ՄԱԿ-ի ԱԽ-ի լիտվական ղեկավարությունը նիստին մասնակցելու է հրավիրել Ղրիմի թարար ժողովրդի Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևին և ղրիմցի լրագրող, Սիմֆերոպոլի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վալենտինա Սամարին», - դիվանագետի խոսքերը մեջբերում է УНН գործակալությունը:


Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի կողմից Սևծովյան նավատորմի տեղակայման մասին համաձայնագրի չեղյալ հայտարարումը կնշանակի, որ ՌԴ-ն կարող է դուրս բերել իր նավատորմը Ղրիմից: