Ուկրաինացին վրեժ է լուծել նախկին կնոջից՝ մայդանցիներին իրենց տուն ապրելու հրավիրելով

09:19 • 28.03.14

Ուկրաինայի Սչաստլիվոյե գյուղի բնակչուհիներից մեկը դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ կամուֆլյաժային հագուստով մոտ 15 մարդ ներխուժել է իր տուն։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, հետագայում պարզվել է, որ նրանք «Մայդանի» ակտիվիստներն են, որոնց կնոջ տուն ապրելու է հրավիրել նրա նախկին ամուսինը՝ այդպիսով ցանկանալով վրեժ լուծել կնոջից ու անտանելի դարձնել նրա կյանքը։

 

Կնոջ ահազանգից հետո անմիջապես դեպքի վայր են ժամանել իրավապահները, ովքեր անկոչ հյուրերին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

 

«Մայդանի» ակտիվիստները պատմել են, որ որոշ ժամանակ առաջ իրենց է դիմել անծանոթ մի տղամարդ՝ առաջարկելով ապրել Սչաստլիվոյե գյուղում գտնվող իր տանը։ Սակայն նրանք չեն իմացել, որ տղամարդն ամուսնալուծված է, ու այդ տանն ապրում է նրա նախկին կինը։