Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Ռուսաստանին այլևս չվախեցնել Ուկրաինային ու կրճատել այդ երկրի հետ սահմանին տեղակայած զորքերի թիվը։
Ինչպես հայտնում է BBC News-ը, CBS News-ի հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ կուտակելով իր զորքերը սահմանին՝ Ռուսաստանը փորձում է վախեցնել Ուկրաինային կամ էլ ինչ-որ այլ ծրագրեր ունի։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը չափազանց ծանր է տանում ԽՍՀՄ-ի անկումը, ինչը սխալ է և կարող է հանգեցնել «սառը պատերազմի» վերսկսման»,-ասել է Օբաման։
Աղբյուրը նշում է, որ ռուսական կողմն Ուկրաինայի արևելյան սահմանին տեղակայել է մի քանի հազար զինվոր։










