Բելգիայի վարչապետին հրապարակայնորեն մանկապիղծ են անվանել

10:43 • 28.03.14

Բելգիայի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավոր Լորան Լուին, ով հասցրել է աչքի ընկնել իր արտասովոր պահվածքով, երկրի վարչապետ Էլիո դի Ռուպոյին հրապարակայնորեն մանկապիղծ է անվանել։

 

Ինչպես նշում է Euromag-ը, երբ կառավարության ղեկավարն իր բացատրություններն է ներկայացրել օրենսդիրներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Բրյուսել այցի արժողության վերաբերյալ, Լուին պատասխանել է. «Շնորհակալություն, պարոն մանկապիղծ, շնորհակալություն, պարոն վարչապետ»։

 

Այս միջադեպի պատճառով պատգամավորների գրեթե կեսը լքել է նիստերի դահլիճը, ինչից հետո նիստն ընդհատվել է։ Բացի այդ, Լուին զրկվել է այդ նիստի ընթացքում խոսքի իրավունքից ու լքել է դահլիճը։

 

Աղբյուրը հավելում է, որ իր միասեռականությունը չթաքցնող վարչապետի դեմ 1990-ական թվականներին ևս մանկապղծության մեղադրանքներ են ներկայացվել։