Նշանավոր և անմոռանալի. Օբամայի՝ Կոլիզեում այցը լուսանկարներով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եվրոպա կատարած քառօրյա այցի շրջանակներում այցելել է Հին Հռոմի ամենաուշագրավ կառույցներից մեկը՝ Կոլիզեում, որտեղ ժամանակին կազմակերպվել են գլադիատորների արյունալի մարտեր։
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Օբամայի այցը, որից նա անասելի տպավորված է եղել։
Նախագահին, մասնավորապես, տպավորել են Կոլիզեումի ահռելի չափերը։ «Այս ամենն ուղղակի անհավատալի է ու շատ նշանավոր»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հատուկ Օբամայի այցի համար Կոլիզեումը 1 օրով փակվել է, ինչից հետո նախագահն այնտեղ 1.5 ժամ տևողությամբ էքսկուրսիա է ունեցել։

















