Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է հեշտացնել ռուսական վիզաների տրամադրման գործընթացը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է մտցրել օտարերկրացիների համար վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման մասին օրենքի նախագիծը: Այն տեղադրված է կառավարության կայքում, գրում է rbc.ru-ն:
Նախագիծը նախատեսում է կրճատել այն փաստաթղթերի քանակը, որոնք օտարերկրացիները պետք է ներկայացնեն զբոսաշրջային վիզաների համար: Բացի այդ, նախատեսվում է ավելացնել ռուսական զբոսաշրջային վիզաների առավելագույն ժամկետը 30 օրվանից մինչև կես տարի:
Օրենքի նախագիծը ենթադրում է Ռուսաստան մուտքի հեշտացում այն օտարերկրացիների համար, որոնց այցի նպատակը կապված է «մշակութային, գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական, մարզամշակութային կապերի պահպանման և զարգացման հետ»:










