«Սելֆի» անելով` աղջիկը լուսանկարել է իրենից պլանշետ գողացած տղամարդուն

19:00 • 28.03.14

«Խելացի» գաջեթի շնորհիվ Յարոսլավլի ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, ով փորձել է գողանալ «սելֆի» լուսանկարող աղջկա պլանշետն ու հայտնվել հենց այդ լուսանկարում:


Ինչպես հայտնում է kp.ru-ն` 32-ամյա երիտասարդը երթուղայինով երթևեկելիս որոշել է գողանալ 18-ամյա ուղևորուհու պլանշետը: Երիտասարդ աղջիկը, երթուղային բարձրանալով ընկերուհու հետ, որոշել է «սելֆի» անել, որում էլ հայտնվել է ետևում կանգնած երիտասարդը: Արդեն իջնելիս աղջիկն զգացել է, թե ինչպես է իրեն հրում մի երիտասարդ, իսկ դրսում նկատել է պլանշետի բացակայությունը պայուսակից:


Նրա արած լուսանկարի շնորհիվ, որն անմիջապես ուղարկվել է իր անձնական համակարգչին, ոստիկաններին հաջողվել է պարզել երիտասարդի ինքնությունը, ով ոստիկաններին հայտնի էր «Պրոթեզ» մականունով:


Ինչպես հայտնել են ՆԳՆ Յարոսլավլի վարչությունից` հանցագործն արդեն խոստովանել է, որ գողացված պլանշետը վաճառել է առաջին իսկ պատահած անցորդին: