Ուկրաինային կփոխանցեն այն զորամասերի զինամթերքը, որոնք հրաժարվել են միանալ Ռուսաստանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է սկսել Ղրիմի այն զորամասերի զինամթերքի փոխանցումն Ուկրաինային, որոնք հրաժարվել են միանալ Ռուսաստանին, գրում է gazeta.ru-ն:
Իր որոշման մասին Ռուսաստանի նախագահն ասել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը: Նախարարը հայտնել է Պուտինին, որ Ղրիմից դուրս են եկել Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները, որոնք հավատարիմ են մնացել պաշտոնական Կիևին:
Շոյգուն նշել է, որ ավարտվել է Ռուսաստանի բանակի կողմն անցած նավերի և ստորաբաժանումների վրա պետական խորհրդանիշների փոփոխությունը: Նա նաև խնդրել է Պուտինին թույլ տալ անցնել Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցմանը:
«Համաձայն եմ, արե՛ք»,-ասել է Պուտինը։










