Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ

19:27 • 28.03.14

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ` «Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի որոշման մասին հանրաքվե անցկացնել պահանջելու» մասին կոչ անելու համար: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել են գերատեսչության մամլո ծառայությունից:


«Այսօր ուկրաինացի ժողովրդին իր հերթական կոչի ժամանակ Յանուկովիչը Ուկրաինայի գործող իշխանություններին անօրինական է անվանել և կոչ է արել` պահանջել Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի որոշման մասին հանրաքվե անցկացնել»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:


Ինչպես նշում են գերատեսչությունից` նման գործողություններով Յանուկովիչը «ոտնձգություն է իրականացնում երկրի ներքին անվտանգության նկատմամբ` պետական իշխանության գործունեությանը միջամտելով»: