ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ծրագրի շնորհիվ հնարավոր է ջրով ապահովել կարիքավորներին` պարզապես 10 րոպե չդիպչելով բջջային հեռախոսին

22:13 • 28.03.14

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` ներկայում 1436 մարդ բջջային հեռախոս չի օգտագործում, իսկ 768 մլն-ն ապրում է` հասանելիություն չունենալով առավել կենսական նյութի` ջրին:


«Մենք մտածում ենք, որ չենք կարող ապրել առանց մեր բջջայինների, ապա ինչու չկիրառենք դրանք` ապահովելու այն, առանց ինչի մարդիկ իսկապես չեն կարող ապրել», - ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախագծում:


Ինչպես հայտնում է Business Insider-ը` միջազգային կազմակերպությունը նոր հավելված է ստեղծել, որը հեռախոսում կարող է ցույց տալ, թե ինչքան ժամանակ օգտատերերը կարող են չօգտագործել իրենց հեռախոսը: Եվ եթե այդ ժամանակահատվածը 10 րոպե տևի, ապա ավտոմատ կերպով օգտատերը կարող է մեկ օրվա համար ջուր տրամադրել կարիքավոր երեխայի:


Հավելվածը գործում է, եթե նույնիսկ` հեռախոսը գտնվում է սպասման ռեժիմում: Հաղորդագրություններն ու այլ ծանուցումները նույնպես չեն խոչընդոտում հավելվածի աշխատանքին, քանի դեռ օգտատերը չի պատասխանել դրանց: 

 

Երբ մարդիկ կիրառում են հավելվածը, Giorgio Armani օծանելիքների բրենդը և այլ դոնորներ գումար են փոխանցում ՅՈՒՆԻՍԵՖ-ին` փորձելով ջուր հասցնել 728 մլն մարդկանց ողջ աշխարհում: Նախագիծը բաց է նաև նվիրատվությունների համար: Նշվում է, որ 5 դոլար նվիրաբերելով` հնարավոր է մաքուր ջրով ապահովել մեկ անձի 20 օրվա ընթացքում: Նախագիծը շարունակվում է մինչև մարտի 31-ը, որին հեռախոսով կարելի է միանալ` այցելելով uniceftapproject.org կայքը: