Դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը

17:44 • 28.03.14

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանը մերժեց վերջինիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրան անհապաղ ազատ արձակելու մասին:


Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին, ու նաև ամբաստանյալը հանդես էր եկել միջնորդությամբ, որ ցանկանում է գործում այլ փաստաբաններ ևս ներգրավվեն։


Հիշեցնենք նաև, որ դերասան Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: