Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 350 անգամ

13:41 • 29.03.14

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ։


ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: