Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին քարաթափումը ավտոճանապարհը դարձրել է դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Սպիտակի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










