Ավտոպատահար Չարենցավանում, կան տուժածներ. ԱԻՆ

13:12 • 29.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: