Չինաստանը հայտնաբերել է կորած Boeing-ի ևս երեք ենթադրյալ բեկոր

13:14 • 29.03.14

Չինական ինքնաթիռը Հնդկական օվկիանոսում երեք օբյեկտ է հայտնաբերել, որոնք կարող են լինել Malaysia Airlines ավիաընկերության կորած Boeing օդանավի բեկորները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Հայտնաբերված օբյեկտները սպիտակ, նարնջագույն և կարմիր գույնի են:

 

Ավելի վաղ Թաիլանդի աշխարհատեղեկատվական և տիեզերական տեխնոլոգիաների գործակալությունը հայտնել էր Հնդկական օվկիանոսում մոտ 300 օբյեկտի արբանյակային նկարներ ստանալու մասին: Բացի այդ, ֆրանսիական արբանյակները Հնդկական օվկիանոսում հայտնաբերել են առնվազն 122 օբյեկտ:

 

Հիշեցնենք, որ ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել էր 2014 թվականի մարտի 8-ին: Ինքնաթիռում գտնվել է 239 մարդ: