Բրազիլիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել շասսիի հետ կապված խնդրի պատճառով
Բրազիլիայի մայրաքաղաքում հարկադիր վայրէջք է կատարել Avianca ավիաընկերության Fokker 100 ինքնաթիռը՝ շասսիի հետ կապված խնդրի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ինչպես հայտարարել է Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը, օդաչուն հայտնել է օդանավում առկա խնդրի մասին քաղաքին մոտենալիս և ստիպված է եղել քաղաքի վրա մի քանի պտույտ գործել վայրէջք կատարելուց առաջ:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը բացատրել է, որ խնդիր է առաջացել հիդրավլիկ համակարգի հետ, առջևի շասսին չի բացվել:
Ինքնաթիռում գտնվել է 49 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Միջադեպի պատճառով օդանավակայանի մասնագետները ստիպված են եղել փակել վայրէջքի երկու ուղիներից մեկը, ինչի հետևանքով շատ չվերթներ հետաձգվել են:
Դեպքի հանգամանքները պարզվում են։










