Բրիտանիայում առաջին անգամ միասեռ օրինական ամուսնություն կգրանցվի

10:06 • 29.03.14

Միասեռականներ Փիթեր Մաքգրեյթը և Դևիդ Կաբրեզան կդառնան առաջին միասեռական զույգը Մեծ Բրիտանիայում, որոնք օրինական ամուսնություն կկնքեն, գրում է Взгляд-ը:

 

Նրանք պաշտոնապես կկարողանան իրենց ընտանիք կոչել շաբաթ օրը կեսգիշերից հետո, երբ Միացյալ Թագավորության տարածքում նույն սեռի երկու մարդկանց միջև ամուսնությունը կդառնա օրինական:

 

49-ամյա գրող Մաքգրեյթը և 42-ամյա ֆինանսիստ Կաբրեզն իրար հետ են արդեն 17 տարի և երկու երեխա են դաստիարակում, որոնց որդեգրել են վեց տարի առաջ: Ամուսնության արարողությունը կանցնի Լոնդոնի Իզլինգթոնի շրջանային խորհրդում և կդառնա առաջինը շաբաթ օրվա գիշերը նախատեսվող մի քանի միասեռական զույգերի ամուսնություններից: Առաջին ամուսնացող միասեռական զույգերի թվում հայտնվել ցանկացողները պետք է իրենց մտադրության մասին հայտնեին մարտի 13-ից ոչ ուշ:

 

Միասեռ ամուսնությունների մասին օրենքը Մեծ Բրիտանիայում ուժի մեջ էր մտել 2013 թվականի հուլիսի կեսերին, սակայն նման ամուսնությունների գրանցումը սկսելու համար անհրաժեշտ էր լուծել մի շարք բյուրոկրատական հարցեր: