Կալիֆոռնիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
10:00 • 29.03.14
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21.09-ին՝ երևանյան ժամանակով 08.09-ին, նահանգի հարավային Օրինջ շրջանում։ Օջախը եղել է 1,9 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա։
Placeholder










