Իտալիայի իշխանությունները վաճառում են ավտոմեքենաներն eBay-ով
Իտալիայի իշխանություններն eBay ինտերնետային աճուրդի միջոցով վաճառում են 151 ծառայողական մեքենա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Tribuna իտալական թերթին:
Վաճառքի ենթակա ավտոմեքենաների ցանկում է նաև պաշտպանության նախարարի ավտոտնակներից երկու Jaguar և ինը Maserati։
Նման որոշում է կայացրել երկրի նոր վարչապետ Մատեո Ռենցին՝ պետական գանձարանը լցնելուն ուղղված միջոցառումների շրջանակներում:
Նշվում է, որ գնորդները պետք է մեքենաներն ինքնուրույն տանեն: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 151 ավտոմեքենա: Արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 16-ին:










