Ղրիմն անցնում է մոսկովյան ժամանակի

14:08 • 29.03.14

Սիմֆերոպոլի երկաթգծային կայարանի հրապարակի գլխավոր ժամացույցի սլաքներն այսօր՝ ժամը 22:00-ին (մոսկովյան ժամանակով՝ 00։00-ին), առաջ կտան՝ ազդարարելով մոսկովյան ժամանակին անցումը։ Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Крыминформ» գործակալությանը, որն էլ իր հերթին վկայակոչել է Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը: Այդկերպ թերակղզում և Մոսկվայում կեսգիշեր կլինի միաժամանակ:

 

Ենթադրվում է, որ հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն քաղաքի լավագույն ստեղծագործական կոլեկտիվները և պետության ղեկավարության ներկայացուցիչները:

 

Ժամացույցի մոտ նախատեսվում է նաև համերգային ծրագիր: Հաղորդվում է, որ հանդիսությանը հրավիրված են քաղաքի բոլոր բնակիչներն ու հյուրերը: