Փախչող ամբոխ Դիսնեյլենդից, շրջված մեքենաներ, կոտրված ապակիներ. Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժը՝ լուսանկարներով
Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Լա Հաբրա արվարձանում։
Daily Mail-ը նշում է, որ երկրաշարժից հետո արձանագրվել է առնվազն 40 հետցնցում։ Դրա հետևանքով մարդկանց հսկայական ամբոխը, խուճապի մատնված, փորձել է հնարավորինս արագ լքել Դիսնեյլենդ հանրահայտ ժամանցի կենտրոնը։ Իսկ սուպերմարկետները զգալի նյութական վնաս են կրել, քանի որ ապակե շշերով ու տարաներով ապրանքների մեծ մասը շրջվել ու կոտրվել է։
Պարբերականի ներկայացրած ֆոտոշարքում կարելի է տեսնել, որ երկրաշարժի հետևանքով անգամ մեքենաներ են շրջվել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։





















