Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգիա

16:23 • 29.03.14

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հրավերով ապրիլի 1-ին կմեկնի Բրյուսել։


Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բրյուսելում արտգործնախարարը կմասնակցի ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին: