Անջելինա Ջոլին ժամանել է Բոսնիա՝ բռնաբարության դեմ պայքարի շրջանակներում (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգի հետ ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո՝ պատերազմական գոտիներում կանանց բռնաբարությունների դեմ պայքարի թեմայով համաժողովին մասնակցելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ամբողջովին սև հագած Ջոլին ժամանել է Սարաևոյի օդանավակայան, այնուհետ ուղևորվել հյուրանոց։ Նշվում է, որ համաժողովը, որին մասնակցել են Ջոլին ու Հեյգը, կազմակերպել էր Բոսնիայի պաշտպանության նախարարությունը։
Ջոլին նշել է, որ աշխարհի տարբեր անկյուններում ծավալվող պատերազմների ու հակամարտությունների շրջաններում իգական սեռի հազարավոր ներկայացուցիչներ դառնում են սեռական բնույթի ոտնձգությունների զոհ։













