Վիտալի Կլիչկոն չի մասնակցի Ուկրաինայի նախագահական ընտրություններին

14:54 • 29.03.14

Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ չի մասնակցի այդ երկրի նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են մայիսի 25-ին, հայտնում է BBC-ն:

 

Փոխարենը նա սատարում է հայտնել մեկ այլ գործչի՝ Պյոտր Պորոշենկոյին՝ իբրև նախագահի միասնական թեկնածու: Ինքը՝ Կլիչկոն, իրեն տեսնում է Կիևի քաղաքապետի դերում: Նա խոստացել է Կիևը վերածել իսկական եվրոպական մայրաքաղաքի:

 

Բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կլիչկոն համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը: