Մահվան ելքով պատահար. Երևանում հայրը մեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 5-ամյա որդուն
Մարտի 29-ին` ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, մինչ հայրը երեխային կհասցներ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ցավոք, երեխան մահանում է:
Մանրամասներն՝ այստեղ։










