Ռուսաստանն Ուկրաինայի սահմաններն անցնելու պլաններ չունի. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանները հատելու մտադրություն չունի։ Այդ մասին նա հայտնել է «Россия» հեռուստաալիքի հեռուստահաղորդումներից մեկին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
«Մենք բացարձակ ոչ մի մտադրություն և շահ չունենք անցնել Ուկրաինայի սահմանները: Մենք միայն շատ ենք ցանկանում, որ աշխատանքը լինի կոլեկտիվ և որ այն չարաշահումները, որոնք արևմտյան երկրները փորձում են թաքցնել և իրավիճակը ներկայացնել բարենպաստ գույներով և երանգներով, դադարեցվեն, որպեսզի նրանք հասկանան իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է արտգործնախարարը:










