Ջերմամատակարարումն Ուկրաինայում չորս տարվա ընթացքում կթանկանա 120 տոկոսով

10:31 • 29.03.14

Ուկրաինայի իշխանությունները չորս տարվա ընթացքում մտադիր են բարձրացնել ջերմամատակարարման արժեքը 120 տոկոսով, ընթացիկ տարում՝ 40 տոկոսով, հայտարարել է Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը, գրում է Взгляд-ը:

 

Նա բացատրել է, որ Ուկրաինայի համար գազի գինն ապրիլից կկազմի 1.000 խորանարդ մետրի դիմաց մոտ 500 դոլար, այդ պատճառով բնակչության համար գազի և ջերմության սակագներն աստիճանաբար աճելու են:

 

«Գները շուկայական, իրական գներին հավասարեցնելու համար հարկավոր է բարձրացնել 120 տոկոսով: Մենք դա բաժանել ենք չորս տարիների վրա: Առաջին տարին՝ 40 տոկոս, երկրորդ տարին՝ 40, մյուս երկու տարիները՝ 20-ական տոկով»,- ասել է Յացենյուկը և հավելել, որ կառավարությունը վարկատուների հետ 2014 թվականին կստեղծի աղքատների օգնության ծրագիր:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, բացի այդ, հայտարարել է նաև, որ Ուկրաինայի բյուջեի ընդհանուր ընթացիկ դեֆիցիտը 46 միլիարդ դոլար է: