Թասմանիայի ջրերում 4 աչք ունեցող նոր ձկնատեսակ են հայտնաբերել (լուսանկար)

10:24 • 30.03.14

Գիտնականները ձկան նոր տեսակ են հայտնաբերել, որը 4 աչք ունի, հատկություն, որը հնարավորություն է տալիս 360 աստիճանի տեսադաշտ ապահովել:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը`Rhynchohyalus natalensis կոչվող ձկնատեսակը վեր բարձրացող գլանաձև տեսք ունեցող զույգ աչքեր ունի, որոնք թույլ են տալիս նախազգալ գիշատիչների մոտեցումը և սնունդ փնտրել: Բացի այդ` աչքերը երկրորդ ցանցաթաղանթ ունեն, ինչը ձկանը թույլ է տալիս ներքև նայել և տարբերակել ծովային խորություններում բնակվող բիոլուսավորվող արարածներին:

 

Հազվադեպ ձկնատեսակը հայտնաբերվել է Թասմանիայի ծովում` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև ընկած տարածքում` 800-1000 մետր խորություններում: Ձկան երկարությունը կարող է հասնել մինչև 18 սմ-ի: