Արդյունաբերական աղբը շփոթել են անհետացած Boeing ինքնաթիռի բեկորների հետ

17:42 • 30.03.14

Հնդկական օվկիանոսի հարավային մասում հայտնաբերված օբյեկտներն անհետացած մալայզիական Boeing ինքնաթիռի մաս չեն. հաղորդում է Associated Press գործակալությունը՝ Ավստալական ծովային անվտանգության վարչության հղումով։


Ընդհանուր առմամբ՝ որոնումներին մասնակցել են տասը ինքնաթիռներ և 8 նավեր՝ այդ թվում՝ Ավստրալիայի ծովային ուժերին պատկանող նավը, որն ունի անօդաչու թռչող սարք։


«Գործողությունը դժվարացնում է այն հանգամանքը, որ այդ գոտին ծովային առևտրային ճանապարհ է, և այնտեղ կարող է շատ աղբ լինել»,-հայտարարել է Ավստրալիայի օպերատիվ որոնողական խմբի հրամանատար Փիթեր Լիվին։
 

Մալայզիական ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր 2014թ.-ի մարտի 8-ին։ Ինքնաթիռում գտնվել էր 239 մարդ։