Չինաստանի իշխանությունները նախկին անվտանգության նախարարից 14.5 մլրդ դոլար են առգրավել

23:23 • 30.03.14

Չինաստանի իշխանությունները պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակում նախկին անվտանգության նախարար Չժոու Յունկանից և նրա շրջապատից 14.5 մլրդ դոլար են առգրավել: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն` հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Բացի Յունկանից այդ գործի մեջ վերջինիս շրջապատից ավելի քան 300 մարդկանց անուններ կան, այդ թվում ազգականներ և քաղաքական դաշնակիցներ: Նրանցից շատերը կալանքի տակ են առնվել կամ հարցաքննվել են անցյալ տարվա դեկտեմբեր ամսին հարուցված քրեական գործի շրջանակներում:


Չժոու Յունկանը անցյալ տարի դեկտեմբերին մեղադրվում էր կոռուպցիայի համար։ Նրա գլխավոր դաշնակիցը կուսակցության նախկին քարտուղար Չունցին Բո Սիլայն է, ով 2013թ.-ին կոռուպցիայի և չարաշահումների համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել: