Սենեգալը Էբոլա համաճարակի պատճառով փակել է Գվինեայի հետ իր սահմանը

20:45 • 30.03.14

Սենեգալի իշխանությունները ստիպված փակել են հարևան Գվինեայի հետ իրենց սահմանը` «Էբոլա»-ի համաճարակը կանխելու նպատակով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:


Սահմանը փակելու որոշումը հայտարարվել է շաբաթ օրը երկրի Ներքին գործերի նախարարության կողմից: Վերջին տվյալների համաձայն «Էբոլան»  Գվինեայի առնվազն 70 բնակիչների կյանք է խլել: 


Էբոլա վարակը համարվում է հազվադեպ, սակայն խիստ վտանգավոր վիրուսային հիվանդություն, որը հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդուն և  վարակվածների 90%-ի մոտ այն ճակատագրական է դառնում:


Հիվանդների մոտ նկատվում են սուր գլխացավեր, հազ, ընդհանուր հոգնածություն, լուծ, մկանային, թոքային և որովայնի ցավեր: