Ճապոնիան և Հյուսիսային Կորեան առաջին անգամ 2 տարվա ընթացքում նստել են բանակցությունների սեղանի շուրջ

11:29 • 30.03.14

Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև այսօր Պեկինում սկսվել են 2 տարվա ընթացքում առաջին միջկառավարական բանակցությունները, հայտնում է Газета-ն։


Երկօրյա խորհրդակցություններին մասնակցում են երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների պատվիրակությունները։


«Մենք անկեղծ երկխոսություն ենք ակնկալում մեր երկրների միջև հարաբերությունների հիմնական խնդիրների վերաբերյալ»,- հանդիպումից առաջ նշել է Ճապոնիայի ԱԳՆ Ասիական-Խաղաղօվկիանոսյան բաժնի ղեկավար Ձյունիտի Իխարան, ով գլխավորում է ճապոնական պատվիրակությունը։


Իր հերթին հյուսիսկորեացի դիվանագետ Սոն Իլ Հոն նույնպես հույս է հայտնել, որ «խորհրդակցություններն արդյունավետ կլինեն»։