Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին այսօր կհանդիպեն Փարիզում
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոնի Քերիի, իսկ վաղը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է ֆրանսիական արտաքին գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում։
«Լորան Ֆաբիուսը կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջոն Քերիի հետ՝ 17։45-ին (փարիզյան ժամանակով) և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ վաղը՝ ժամը 10։00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կիրակի օրը Փարիզում կկայանա Լավրովի և Քերիի հանդիպումը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները երեկ քննարկել են միջազգային հանրության հնարավոր քայլերը՝ Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը նպաստելու համար, ինչը քննարկելու են նաև Լավրովն ու Քերին՝ համատեղ աշխատանքի ընթացքում։
Վերջին անգամ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին Հաագայում, և քննարկման հիմնական թեման եղել էր Ուկրաինայում առկա իրավիճակը։










