«Աջ սեկտորը» կարող էր ղեկավարել Մայդանի դիպուկահարներին. Լավրով

15:05 • 30.03.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը տեղեկություններ ունի, համաձայն որի «Աջ սեկտորը» կարող է կանգնած լինել Մայդանում կրակող դիպուկահարների հետևում. տեղեկացնում է gazeta.ru-ն։


«Աջ սեկտորը» շատ անօրինականություններ է իրականացրել՝ ներառյալ դիպուկահարների կրակելը կազմակերպելը։ Մենք նման տվյալներ ունենք»,-հայտարարել է Լավրովը։


Նրա խոսքերով՝ Մոսկվան արդեն իր կասկածների մասին հայտնել է արևմտյան գործընկերներին։
 

«Ես 100%-ով չեմ կարող պնդել, սակայն շատ փաստեր կան, որոնք ցույց են տալիս դա։ Իհարկե, դա պետք է վերստուգել»,-հավելել է նախարարը։