Հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն։
Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:
Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի հատվածը, Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:










