Խոդորկովսկին Շվեյցարիայում կեցության իրավունք է ձեռք բերել

19:53 • 30.03.14

«Յուկոս» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, ռուս ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարիայում մեկ տարի վավերականությամբ կեցության իրավունք է ստացել: Այս մասին հաղորդում է Корреспондент.ru-ն՝ հղում կատարելով Коррьере дель Тичино-ին:


Խոդորկովսկին համապատասխան փաստաթղթերը ստացել է դեռևս հինգշաբթի օրը, սակայն դա հայտնի է դարձել միայն այժմ: