Մեծ Բրիտանիան ակտիվացնում է զորավարժություններն Արևելյան Եվրոպայում
Մեծ Բրիտանիայի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Արևելյան Եվրոպայում ակտիվացնում է զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վստահեցնելու համար, որ պաշտպանելու է նրանց՝ Ռուսաստանի կողմից տարածքները խախտելու փորձի դեպքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Express բրիտանական թերթին:
Ֆիլիպ Համոնդը նախազգուշացրել է, որ Մոսկվան առաջվա պես կբախվի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի հետ, եթե շարունակի միջամտել Ուկրաինայի գործերին:
Նա նաև նշել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի գտնվելու հետ կապված գոյություն ունեցող անհանգստությունները և վեճի դիվանագիտական լուծման հույս է հայտնել:










