Ղրիմցիներին կսկսեն բանակ զորակոչել 2015 թվականից
Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները 2014 թվականին զինվորական ծառայության չեն կանչվի, նրանց առաջին զորակոչը կլինի 2015 թվականին, երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է interfax.ru-ն:
«Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության ղրիմցիները չեն կանչվի»,- ասել է Շոյգուն:
Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ ղրիմցիների զորակոչը կսկսվի 2015 թվականից, երբ քաղաքացիների զինվորական հաշվառման համակարգը և նոր սուբյեկտների տարածքում զինկոմիսարիատների աշխատանքը կհապատասխանեցվի ռուսական օրենսդրությանը։
«Ենթադրվում է, որ նրանք Ղրիմի թերակղզում կծառայեն մինչև 2016 թվականի ավարտը, իսկ այնուհետ՝ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում»,- հավելել է Շոյգուն:










