ՌԴ-ում Ղրիմի հարցով նախարարություն կստեղծվի

15:04 • 31.03.14

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ում ստեղծվելու է Ղրիմի հարցերով նախարարություն, որը գլխավորելու է Տնտեսական զարգացման փոխնախարար Օլեգ Սավելյևը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Չեմ թաքցնի, որ Ղրիմի զարգացման համար տարբեր գերատեսչություններից լուրջ ջանքեր են պահանջվում։ Դրանով պայմանավորված՝ ես կարծում եմ, որ ճիշտ է հատուկ դաշնային մարմին ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրների լուծման նպատակով»,- հայտարարել է Մեդվեդևը։

 

Նա նշել է, որ ՌԴ նախագահը ևս սատարում է կառավարությանն այդ հարցում։

 

ՌԴ կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է դեպի Ղրիմ ավիատոմսերի գինն իջեցնել՝ հասցնելով 7-8 հազար ռուբլու, որպեսզի դրանք ավելի էժան լինեն, քան Թուրքիա և Բուլղարիա թռիչքները։