Մոսկվայում Դիսնեյլենդի նման զբոսայգի կհայտնվի

11:36 • 31.03.14

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 5-7 տարուց Դիսնեյլենդի նման զբոսայգի կհայտնվի։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ընթերցողների հարցերին, «նման զբոսայգի անպայման կլինի Մոսկվայում», գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Դա մի տարվա գործ չէ: Բայց 5-7 տարում բոլորովին իրատեսական կլինի նման նախագծի իրականացումը»,- ասել է նա:

 

Սոբյանինը նաև հայտնել է, որ այս տարի քաղաքում կհայտնվեն հետիոտնի մի շարք գոտիներ:

«Այդ գոտիներում, հատկապես՝ կենտրոնում, կլինեն ամառային վերանդաներ, տոնավաճառներ, հյութերով սայլակներ, և ամենն, ինչ հարկավոր է մեծ քաղաքում հարմարավետության և հանգստի համար»,- ասել է նա: